Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օքսֆորդյան բառարանը «կլիմայական արտակարգ դրություն»-ը համարել Է 2019 թվականի բառը

Օքսֆորդյան բառարանը «կլիմայական արտակարգ դրություն»-ը համարել Է 2019 թվականի բառը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլերենի օքսֆորդյան բառարանը «կլիմայական արտակարգ դրությունը (ԱԴ) (climate emergency)» համարել Է 2019 թվականի բառը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է New York Times թերթը:

Համառոտ ցանկ են մտել նաեւ «պայքար կլիմայի փոփոխման դեմ»(climate action), «կլիմայական բացասում» (climate denial), «Էկո-տագնապ» (eco-anxiety), «բնաջնջում» (extinction) եւ «թռչելն ամոթ Է»(flight shame) արտահայտությունները: Տարվա բառը նախատեսված Է այն բանի համար, որ ընդգծվի «բառը կամ արտահայտությունը դրա գործածալիության ապացուցմամբ, որպեսզի արտացոլվի հեռացող տարվա ոգին, տրամադրությունը կամ անհանգստությունը»:

«Կիլիմայական ԱԴ» տերմինի գորածումը 2018 թվականից հարյուրավոր անգամներով մեծացել Է, վկայում են այն տվյալները, որոնք հավաքում Է հարյուր միլիոնավոր անգլերեն բառեր ներառող պահոցը: Այն եռակի ավելի հաճախակի Է հանդիպում, քան «ԱԴ-ն առողջապահության բնագավառում» արտահայտությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]