Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը սահմանեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը

Կառավարությունը սահմանեց Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ընդունեց Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը սահմանելու մասին որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ այս կարգի սահմանման նպատակը նշված գործունեություններն օրենքի դաշտ տեղափոխելն է:

«Նախագծով փորձ է արվում այս կարգի ընդունմամբ կանոնակարգել Սևանա լճում խեցգետնի և սիգի հաշվառման, վերարտադրության և որսի կազմակերպման հարաբերությունները: Առաջին անգամ է նման կարգավորում տրվում, և այս կարգավորմանը տալուն զուգահեռ ևս այլ օրենսդրական նախաձեռնություններ ունենք: Նպատակն այն է, որ սահմանվեն հստակ կանոններ, և հստակորեն ժամանակահատվածը, տեսակները, թե ինչպես է իրականացվելու որսը, և այս գործունեությունը փորձենք տեղափոխել օրինական դաշտ»,- ասաց Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]