Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱՄՀ-ի ղեկավարը կանխատեսել Է մինչեւ 2020 թվականը առեւտրական վեճերից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները

ԱՄՀ-ի ղեկավարը կանխատեսել Է մինչեւ 2020 թվականը առեւտրական վեճերից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանձին երկրների հովանավորչությունից եւ դրանով պայմանավորված միջազգային առեւտրատնտեսական վեճերից համաշխարհային ՀՆԱ-ի կորուստները մինչեւ 2020 թվականը կկազմեն շուրջ 700 մլրդ դոլար: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտարարել Է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգեւան՝ ելույթ ունենալով աշխարհի առաջատար կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ չորրորդ կլոր սեղանի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համաշխարհային տնտեսության աճը 2019 թվականին, ինչպես սպասվում Է, կկազմի միայն 3 տոկոս. դա նվազագույն դինամիկան Է վերջին տասնամյակի ընթացքում,-նշել Է նա:-Հանգուցային գործոն են դարձել առեւտրական հակասությունները, որոնք անորոշության ուժեղացման են բերել միջազգային ասպարեզում: Ըստ մեր գնահատումների, մինչեւ 2020 թվականը գլոբալ ՀՆԱ-ի կորուստները կկազմեն 700 մլրդ դոլար, ինչը կազմում Է մոլորակի համախառն արտադրանքի 0,8 տոկոսը»:

Գեորգեւայի խոսքով՝ նման պայմաններում խիստ հրատապ Է դառնում բազմակողմ արդյունավետ համագործակցության նոր մեթոդներ գտնելու խնդիրը մի ամբողջ շարք ուղղություններով՝ բնապահպանությունից եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից մինչեւ ֆինանսական ու ֆիսկալ քաղաքականություն:

Պեկինում կայացած կլոր սեղանի մասնակիցների թվում եղել են Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը, Առեւտրի համաշխարհային կաազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Ալան Վուլֆը, Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան եւ Ֆինանսական կայունության խորհրդի նախագահ Ռենդալ Քուոռլզը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]