Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նաթանյահուն միասնության կառավարություն կազմելու պատրաստակամություն Է հայտնել

Նաթանյահուն միասնության կառավարություն կազմելու պատրաստակամություն Է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նաթանյահուն «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Բենի Գանցի կողմից նախագահին մանդատի վերադարձումից հետո վերստին հայտարարել Է միասնության կառավարություն կազմելու շուրջ բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին: Չորեքշաբթի ավելի վաղ Գանցը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին վերադարձրել Է կառավարություն ձեւավորելու մանդատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իսրայելը միասնության կառավարության կարիք ունի: Բոլորը տեսնում են՝ որտեղ են մենք այսօր գտնվում, մենք գտնվում ենք տարբեր ճակատներում Իրանի դեմ արշավի թեժ շրջանում: Հանուն Իսրայելի անվտանգության, հանուն ժողովրդի կամքի, հանուն ներքին հաշտության մենք պարտավոր ենք կազմել միասնության կառավարություն»,- ասել Է Նաթանյահուն տեսաուղերձում:

Մինչ այդ Նաթանյահուն եւ Գանցը չեն կարողացել համաձայնության գալ կոալիցիոն կառավարության ձեւավորման պայմանների շուրջ, ինչի մասին Նաթանյահուն հայտնել Է Twitter-ի իր Էջում: Նոյեմբերի 21-ի կեսգիշերին լրացել Է օրենքով Գանցին հատկացված 28-օրյա ժամկետը կառավարական կոալիցիա կազմելու համար: Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո առաջինը փորձել Է կաբինետ կազմել Նաթանյահուն, բայց դա նրան չհաջողվեց, ինչից հետո նա մանդատը վերադարձրեց երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինին: Եթե «Կահոլ-Լավանի» առաջնորդին չհաջողվի կառավարություն ստեղծել, կսկսվի օրենքով նախատեսված 21-օրյա ժամանակաշրջանը, որի ընթացքում Կնեսետի (խորհրդարանի) 120 պատգամավորներից յուրաքանչյուրը կկարողանա փորձել հավաքելու 61 խորհրդարանականի ստորագրություն, որպեսզի նախագահը հենց նրան հանձնարարի կոալիցիայի կազմումը: Եթե դա նրան չհաջողվի անել, ապա երկրորդ անընդմեջ կրկնական ընտրություններն Իսրայելում կնշանակվեն երեքշաբաթյա ժամկետի լրանալուց 90 օր անց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]