1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ-ն մասնակցել է Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցերով հանձնաժողովի նիստին

ՀՀ-ն մասնակցել է Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման 
հարցերով հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում նոյեմբերի 20-ին անցկացվեց ԱՊՀ-ի մասնակից պետությունների երկրների Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցերով հանձնաժողովի 20-րդ նիստը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Ռոսատոմ Արևելյան Եվրոպա» ընկերության գրասենյակից, միջոցառումներին մասնակցեցին հանձնաժողովի անդամներ, ԱՊՀ-ի գործկոմի ներկայացուցիչներ, ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակություններ` Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից:

Նիստի ընթացքում միջոցառման մասնակիցներն ամփոփեցին նախորդ տարվա աշխատանքներն ու 19-րդ նիստի արարողակարգային որոշումների կատարողականը, ուսումնասիրեցին մոտակա տասնամյակում խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում համագործակցության համար նոր փաստաթղթերի նախագծերը, ինչպես նաև գործունեության տարբեր ուղղություններով համատեղ տարբեր նախագծերի իրականացման ընթացքը։

Հանձնաժողովի անդամները քննարկեցին միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցերի լայն շրջանակ։ Նիստի ընթացքում հավանության արժանացվեց ճառագայթային վթարի դեպքում փոխգործակցության և հետևանքների վերացման գործնական միջոցների կիրառման` ԱՊՀ-ի մասնակից պետությունների համագործակցության միջոցառումների ծրագիրը։

Նիստի մասնակիցները նաև քննարկել են ԱՊՀ-ի մասնակից պետությունների կողմից ատոմային էներգիայի բնագավառում կադրերի պատրաստման ու վերապատրաստման գործունեությունը։ Նշված ծրագիրն իրականացնող հիմնական կազմակերպությունը Ազգային հետազոտական միջուկային «ՄԻՖԻ» համալսարանն է։ Համագործակցության ընդլայնման համար «ՄԻՖԻ»-ի բազայի վրա կստեղծվի բժշկական ֆիզիկայի բնագավառում կադրերի պատրաստման կենտրոն։ Նիստի մասնակից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի և էլեկտրոտեխնիկայի ինստիտուտի փոխտնօրեն Արամ Գևորգյանի խոսքով, այդպիսի ծրագրերը հույժ կարևոր են ատոմակայանների և միջուկային այլ օբյեկտների հաջող շահագործման համար։

«Ցանկացած երկիր, որն օգտագործում է այնպիսի բարձր տեխնոլոգիական ճյուղ, ինչպիսին ատոմայինն է, կարիք ունի բարձրակարգ մասնագետների։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հիմնական հարթակ է ատոմային ճյուղի ապագա մասնագետների համար տարբեր միջոցառումների կազմակերպման առումով։ «Ռոսատոմ» պետկորպորացիայի և «ՄԻՖԻ»-ի հետ սերտ գործընկերությամբ Հայաստանում անցկացվում են կրթական ու մշակութային համատեղ ծրագրեր, սեմինարներ ու խորհրդաժողովներ` ժամանակակից ատոմային էներգետիկայի արդիական մարտահրավերների թեմաներով»,-նշել է Արամ Գևորգյանը։

Համաձայն հանձնաժողովի 20-րդ նիստի անցկացման ծրագրի, մասնակիցները նոյեմբերի 21-ին կայցելեն բելառուսական ԱԷԿ-ի օբյեկտներ, կլինեն կայանի շինհրապարակում, տեղեկատվական և ուսումնա-մարզական կենտրոնում, կայցելեն էներգետիկների Օստրովեց քաղաք, կլինեն Օստովեցյան մարզի այլ տեսարժան վայրերում։

Նշենք, որ ԱՊՀ-ի մասնակից պետությունների երկրների Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հարցերով հանձնաժողովի 17-րդ նիստն անցկացվել է 2017 թվականի հոկտեմբերին` Երևանում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]