Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի

Ինձ համար առաջիկա երեք խաղերն էլ կարևոր են. Բերեզովսկի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահների և ռուսական «Սոչի»-ի նորանշանակ գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին չի պատրաստվում ակումբի մարզչական կազմում փոփոխություններ կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին գրում է Sport 24-ը:  Խոսելով նախորդ մարզչի հեռանալու մասին՝ Բերեզովսկին փաստել է, որ բոլոր մարզիչները վաղ թե ուշ հեռանում են ակումբներից: «Մենք պատրաստվում ենք «Ուֆա»-ի հետ առաջիկա խաղին: Ինձ համար շատ կարևոր են առաջիկա երեք հանդիպումներն էլ»,-ասել է նա:

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին ստանձնել է «Սոչի» ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի դերը: Բերեզովսկին գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին կմնա մինչև ձմեռային դադարը` 3 տուր: Բերեզովսկին «Սոչի»-ի մարզչական շտաբ աշխատանքի է անցել 2019 թվականից: Այժմ ակումբը ռուսական Պրեմիեր լիգայում վերջին տեղում է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]