Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ոստիկանությունը հայտնում է Մրգավետում 1,4 կիլոգրամից ավելի թմրամիջոց հայտնաբերելու մասին

Ոստիկանությունը հայտնում է Մրգավետում 1,4 կիլոգրամից ավելի թմրամիջոց 
հայտնաբերելու մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 18-ին տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։

Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զանգվածները կանեփ են ու իր օգտագործման համար։

Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։

Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Հանգամանքները պարզվում են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]