1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հակամարտություններն  ազդեցության լծակներ են փնտրում միմյանց դեմ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հակամարտություններն  ազդեցության 
լծակներ են փնտրում միմյանց դեմ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տարածաշրջանային հակամարտությունները հենց դադարի այն վիճակում են, երբ կարող են բորբոքվել ինչպես կողմերից մեկի հրահրմամբ, այնպես էլ միտումնավոր՝ արտաքին խառնակչությամբ: Արտաքին միջամտության պատճառ կարող է լինել նաեւ որեւէ հակամարտության կողմերից մեկի սադրանքը մյուս հակամարտության կողմերից մեկի նկատմամբ: Նկատի ունենք, որ տարածաշրջանի բոլոր հակամարտությունները կապված են միմյանց աշխարհաքաղաքական կապերով եւ անգամ միմյանց ճնշելու միջոց կարող են լինել:

Ասենք՝ թուրք-սիրիական հակամարտության ընթացքում Ադրբեջանը որպես Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից, կարող է չեղարկել հայ-ադրբեջանական զինադադարը, հատկապես որ պարտված կողմ է, իր վրա վերցնելով թուրքական իշխանության վրա կուտակված միջազգային ճնշումների մի մասը: Միաժամանակ փորձելով օգտվել նաեւ միջազգային հանրության համար առավել դժվար իրավիճակից, երբ պետք է կարգավորել ոչ թե մեկ, այլ երկու հակամարտություն, կարող են ավելի մեծ վտանգի վերածվել՝ տարածաշրջանում պատերազմական լայնածավալ դրություն ստեղծել:

Նման ծավալումը նախ եւ առաջ մենք, ամբողջ հայությամբ պետք է հաշվի առնենք, ինչպես ժողովուրդն է ասում՝ ամենավատ տարբերակը նկատի ունենալով նախապատրաստվենք եւ միշտ պատրաստ լինենք, եթե անգամ դա հետագայում բացառվի:

Բաքվում հույս ունեն, որ իսրայելական (կամ ամերիկյան) կողմի՝ Իրանի հետ բախման դեպքում իրենք կկարողանան հարեւան երկիր ներխուժել եւ տիրանալ իրանական Ադրբեջաններին (Արեւմտյան եւ Արեւելյան, որ իրականում Ատրպատական են կոչվել եւ ոչ մի կապ չունեն մեկդարյա Ադրբեջանի հետ): Ինչպես Արեւմտյան Հայաստանն է բնակեցվել թուրքերով, քրդերով, թուրքմեններով եւ այլազգիներով (ըստ թուրքական տեղեկատվության՝ այսօր նաեւ Ադրբեջանից տեղափոխված հազարավոր ադրբեջանցիներով), այդպես էլ բնակեցվել են նշյալ տարածքները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]