«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Առաջնային սնունդ` ինչպես տարբերել անորակը որակյալից
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սննդի անվտանգությունն ապահովելը բոլոր զարգացած երկրների համար առաջնային խնդիրներից է: Այդ անվտանգության մակարդակի բարձր կամ ցածր լինելը շատ բան կարող է վկայել պետության մասին՝ օրենսդրական կարգավորումներից սկսած մինչեւ կիրառական գործառույթի շրջանակ: Բայց մի բան հաստատ է. ոչ մի երկրում այդ անվտանգությանը չեն հասնում գործարարին փաղաքշելով: Այո, կրթական գործոնի դերն անգնահատելի է, բայց գործարարին շատ կարճ ժամանակում բարեխիղճ դարձնում է հստակ ու խիստ օրենսդրությունը: Նաեւ՝ սպառողի իրազեկվածությունը:
Եթե սպառողը կարողանա հասկանալ իրեն առաջարկվող ապրանքի որակը, ապա արտադրողն ավելի զգոն կլինի: Ինչեւէ, այս բոլոր խնդիրների մասին մենք դեռ առանձին կխոսենք, բայց հիմա փորձենք օգնել սպառողին՝ հասկանալու առաջնային երեք ապրանքներից՝ կարագի, կաթի եւ ձվի ընտրության ճիշտն ու սխալը: Մանավանդ, որ՝ 1. միշտ չէ, որ խանութներից ենք այս ապրանքը գնում, 2. միշտ չէ, որ խանութներում որակյալն է վաճառվում, 3. միշտ չէ, որ արտադրողն ազնիվ է եւ զանազան յուղերով ու հավելումներով, ասենք, կաթնանման սնունդը իբրեւ կաթ կամ թթվասեր չի վաճառում:
Նկատի ունենանք՝ սպառողի առողջության մասին ոչ ոք սպառողից շատ չի մտածի: Ուստի՝ իրազեկ լինելը երբեք չի խանգարի: Եվ այսպես, ինչպես տարբերել՝ կարագը բնական է, թե ոչ: Մասնագիտական հուշումները ներկայացնում ենք ըստ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում