Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շողակաթ խոշորացված համայնքում ավարտվել են սուբվենցիոն բոլոր ծրագրերը

Շողակաթ խոշորացված համայնքում  ավարտվել են  սուբվենցիոն բոլոր ծրագրերը

ԳԱՎԱՌ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 19-ի դրությամբ  Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում ավարտվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն 12 ծրագրերը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հավաստեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի՝ շողակաթ համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում: Ըստ համայնքի ղեկավարի ներկայացման՝ սուբվենցիոն առաջին ծրագրով ոռոգման ջրատար է կառուցվել Ծափաթաղում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 9 միլիոն 588 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագիրը օգոստոսի 15-ի դրությամբ ավարտված է, ոռոգման համակարգը միացված է ընդհանուր ցանցին: Սուբվենցիոն երկրորդ ծրագրով արտաքին լուսավորության ցանց է կառուցվել համայնքի բոլոր վեց բնակավայրերում՝ Շողակաթում, Դրախտիկում, Արտանիշում, Ծափաթաղում, Աղբերքում եւ Ջիլում

: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 16 միլիոն 538 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ներդրված միջոցներով կառուցվել է մոտ 5 կիլոմետր երկարության արտաքին լուսավորության ցանց: Ծրագիրն ավարտված է, լուսավորության համակարգը միացված է ընդհանուր ցանցին: Ի դեպ, բացի, Ծափաթաղի ու Շողակաթի երկու թաղամասերից,  համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերը պատմության մեջ առաջին անգամ են լուսավորվում գիշերային ժամերին: Սուբվենցիոն երրորդ ծրագրով Ջիլ գյուղի մի թաղամասում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 միլիոն 980 հազար դրամ, որի 65 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Ծրագիրն ավարտվել է, ներքին ցանցն արդեն հանձնվել է շահագործման՝ թաղամասի բնակիչներին ապահովելով կայուն ջրամատակարարմամբ: Սուբվենցիոն չորրորդ ծրագրով խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Աղբերք գյուղում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 14 միլիոն 900 հազար դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: Կառուցվել է օրվա կարգավորիչ երկու ջրամբար եւ շուրջ 2 կիլոմետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց:
Սուբվենցիոն հինգերորդ ծրագրով ասֆալտապատվել է Շողակաթ գյուղի երկրորդ եւ չորրորդ փողոցները՝ 350 գծամետր երկարությամբ եւ մոտ 2000 քառակուսի մետր մակերեսով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 24 միլիոն 300 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը:
Սուբվենցիոն վեցերորդ ծրագրով Շողակաթում կառուցվել է խմելու ջրատարի ներքին, Դրախտիկում՝ արտաքին ցանցեր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 54 միլիոն 546 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: 31 միլիոն 343 հազար դրամի ներդրմամբ կառուցվել է Շողակաթի ինը թաղամասերի խմելու ջրատարի ներքին ցանցը, ինչի արդյունքում շուրջօրյա ջրամատակարարում  է ապահովվել գյուղի բոլոր տնտեսությունների համար:Դրախտիկի խմելու ջրատարի 3,6 կիլոմետր երկարության արտաքին ցանցի հիմնանորոգման երկու աղբյուրակապերի կառուցման համար հատկացվել է 23 միլիոն 203 հազար դրամ: Այս ծրագրի ավարտով էապես բարելավվել է գյուղի ջրամատակարարումը:
Սուբվենցիոն յոթերորդ ծրագրով  Դրախտիկ գյուղի երկու թաղամասերի գազատարի ներքին ցանց է կառուցվել, ինչի արդյունքում գազիֆիկացվել է մոտ 80 բնակարան: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 15 միլիոն դրամ, որի 60 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Շողակաթի համայնքապետարանը: «Աննախադեպ ծավալների շինարարություն է իրականացվել Շողակաթում, որի համար բնակչության անունից մեր երախտագիտությունն ենք հայտնում հայրենի կառավարությանը, շինարարներին,Գեղարքունիքի մարզպետարանին, բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս կարեւորագույն ձեռքբերումներին: Բնակչության համար լուծում են ստացել կենսական նշանակության այնպիսի խնդիրներ, որոնց գոյության մասին մարդիկ նույնիսկ երազել են տասնամյակներով: Մեր բնակիչներն արդեն ունեն ասֆալտապատ ու լուսավոր փողոցներ, խմելու եւ ոռոգման ջրամատակարարում, գազամատակարարում: Ընդհանուր առմամբ, սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար այս տարի ծախսվել է 137 միլիոն 852 հազար դրամ»,-ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը: Մարզպետ Գնել Սանոսյանն իր գոհունակությունը հայտնեց շինարարական աշխատանքների իրականացման որակի եւ ժամկետների շուրջ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]