1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՍԱՏՄ ղեկավարը ծանոթացել է կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրման ավստրիական փորձին

ՍԱՏՄ ղեկավարը ծանոթացել է կենդանիների համարակալման և հաշվառման 
համակարգի ներդրման ավստրիական փորձին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Ավստրիայի AMA AGROMARKET կազմակերպության կենդանիների համարակալման և հաշվառման միջազգային փորձագետ Ռուդոլֆ Մոզերի և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Հանես Գրասերի հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման» ծրագիրն ու դրա ազդեցությունը վերահսկողական գործառույթների լիարժեք իրացման վրա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ներկայումս ուղղակի անհրաժեշտություն է գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ կենտրոնացված տվյալների բազայի ձևավորումը: «Ունենալով ձեր փորձառությունը, ծանոթանալով ձեր գործիքակազմին՝ մենք կարող ենք գործող համակարգ մշակել, առանց որի արդյունավետ վերահսկողություն իրականացնելն անհնար է»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:

Ռուդոլֆ Մոզերը նշել է, որ 20 տարի առաջ, երբ Ավստրիայում մեկնարկել է կենդանիների համարակալման ու հաշվառման ծրագիրը, իրենք էլ ունեցել են նույն խնդիրները: «Սա շատ դժվար իրականացվող աշխատանք է, ժամանակատար ու բազմաթիվ բարդություններով ուղեկցվող, սակայն սկսել պետք է ցանկացած դեպքում»,- ասել է փորձագետը:

Հյուրերը տեղեկացրել են, որ իրենց մոտ այս գործընթացը տևել է 5-6 տարի, մինչև ստեղծվել է կայուն, ինքնուրույն ու սահուն գործող համակարգ:

«Հայաստանում նախատեսվում է 2020 թվականից սկսել կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրումը: Նախնական փուլում կատարվելու է միայն խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառում և համարակալում, հետագայում մյուս կենդանիները նույնպես կմտցվեն համակարգ»,- ասվում է հաղորդագրության մեջ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]