Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԽ քարտուղար Գրիգորյանը հանդիպել է Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Մահմուդովի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Գրիգորյանը հանդիպել է Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Մահմուդովի 
հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է ունեցել Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Վիկտոր Մահմուդովի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից։

«Սա Հայաստանի և Ուզբեկստանի ԱԽ քարտուղարների միջև երբևէ տեղի ունեցած առաջին հանդիպումն էր։ Այս փաստն արձանագրեց նաև քարտուղար Գրիգորյանը, ով հանդիպման մեկնարկին արձանագրեց հայ-ուզբեկական հարաբերությունների դրական դինամիկան՝ մասնավորապես կարևորելով Հայաստանի առաջին դեսպանի նշանակումը և երկրների ղեկավարների հանդիպումը։

Քարտուղար Գրիգորյանը կարևորեց նաև Ուզբեկստանում գործող հայ համայնքի դերը երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում։

Քարտուղար Մահմուդովը ընգծեց երկու երկրների հարաբերությունների իրավական բազան ու տնտեսական բաղադրիչը զարգացնելու անհրաժեշտությունը։ Նա նաև հայտնեց, որ ուզբեկական կողմը հետաքրքրված է կիբերանվտանգության, ռազմական կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության հաստատութենականացման և ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները:

Հանդիպման ավարտին ԱԽ քարտուղարները փոխադարձ կերպով միմյանց հրավիրեցին կատարելու պաշտոնական այցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]