Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում նորոգված է մարդկանց հավատը սեփական ուժերի և սեփական երկրի ապագայի նկատմամբ. Փաշինյան

Հայաստանում նորոգված է մարդկանց հավատը սեփական ուժերի և սեփական երկրի 
ապագայի նկատմամբ. Փաշինյան

ՄԻԼԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատում է, որ Հայաստանում նորոգված է մարդկանց հավատը սեփական ուժերի և սեփական երկրի ապագայի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում՝ պատասխանելով հայ համայնքի ներկայացուցչի հարցերին:

«Ցավոք սրտի, ժամանակի ընթացքում շատ քաղաքացիներ նույնպես ներգրավված են եղել կոռուպցիոն գործընթացների մեջ, և պետք է հասկանանք, որ կոռուպցիայի դեմ պայքարը միայն կառավարության կամ իրավապահ մարմինների խնդիրը չէ, այլ նաև քաղաքացիների խնդիրն է: Եվ երկիրը հնարավոր է ճգնաժամից դուրս բերել, նոր վիճակի հասցնել, եթե կառավարությունն ու ժողովուրդը նույն տրամաբանությամբ գործեն: Հեղափոխությունից մինչև այսօր այդպես էլ կա, և ես համոզված եմ, որ այդպես էլ կշարունակվի: Ամենակարևորը այսօր ՀՀ-ում նորոգված է մարդկանց հավատը սեփական ուժերի և սեփական երկրի ապագայի նկատմամբ, »,-ասաց վարչապետը:

Նա նշեց՝ ամենակարևոր մտածողության փոփոխությունը, որ ուզում են անել, այն է՝ ՀՀ քաղաքացիներին ցույց տալ, որ պետությանը հարկեր վճարելով՝ նրանք ներդրում են անում իրենց ապագայի մեջ, որովհետև  դրանով կառուցվում են ճանապարհներ, դպրոցներ, նորոգվում են մանկապարտեզներ, ջրագծեր և այդպես շարունակ: «Մտածողության այս փոփոխության համար առաջին քայլը կառավարությանն է, որ ինքը պետք է հրաժարվի կոռուպցիայից, այսինքն` այդ միջոցները թալանելուց և պետք է քաղաքացիներին համոզի, որ ի վիճակի է արդյունավետ ծախսեր անելու, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,-վստահեցրեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]