Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ՉԺՀ սննդի և խմորման արդյունաբերության ինստիտուտի ներկայացուցիչներին

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ՉԺՀ սննդի և խմորման արդյունաբերության ինստիտուտի 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներին: Առիթը, ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան, Չինաստանի կոմերցիայի նախարարության աջակցությամբ, Հայաստանում առաջին անգամ կազմակերպված՝ «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեորգի Ավետիսյանը բարձր է գնահատել Հայաստանում նման դասընթաց անցկացնելու նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ այս դասախոսությունները կնպաստեն երկու երկրների առևտրային հարաբերությունների աշխուժացմանը: «Հայկական կողմը կանի հնարավորը սեմինարը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար:  Մեզ համար կարևոր է հասկանալ Չինաստանի մոտեցումները սննդամթերքի անվտանգության առումով, և խորացնել մեր համագործակցությունը՝ ապագայում երկու երկրների միջև ապահովելով կայուն-զարգացող առևտրային հարաբերություններ»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Չինաստանի սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենի օգնական Լո Յանցինը տեղեկացրել է, որ չինացի մասնագետները սեմինարի մասնակիցներին կծանոթացնեն սննդամթերքի անվտանգության բնագավառում Չինաստանի օրենսդրությանը, ներմուծման ու արտահանման ընթացակարգերին, ինչպես նաև կլինեն լաբորատոր փորձաքննությունների հետ կապված պրակտիկ դասընթացներ:

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ջանքերով  ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությամբ նոյեմբերի 20-ին մեկնարկել է «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարը: Այն կտևի 20 օր, որին կմասնակցի 60 մարդ՝ ՍԱՏՄ տեսուչներ, Ագրարային համալսարանի ուսանողներ, տարբեր լաբորատորիաների աշխատակիցներ:  Սեմինարում ներգրավվել են նաև արտադրողներ, որոնք ակնկալում են հեռանկարում իրենց արտադրանքն արտահանել չինական շուկա:

Առայժմ Հայաստանից Չինաստան է արտահանվում միայն կոնյակ, գինի և չիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]