Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լոռու մարզում մոտ 3 հա խոտածածկույթ է այրվել է

Լոռու մարզում մոտ 3 հա խոտածածկույթ է այրվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 19-ին, ժամը 20։06-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի փոխտնօրենից տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Լերմոնտովո և Անտառաշեն գյուղերի միջև ընկած տարածքում՝ բարձրադիր վայրում, այրվում է խոտածածկույթ. դեպքի վայրում են գտնվում անտառտնտեսության աշխատակիցները: 

Ժամը 20։05-ին հրդեհը մեկուսացվել է անտառտնտեսության աշխատակիցների կողմից։

Ժամը 21։13-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են։

Այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 20-ին, ժամը 16։05-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից տեղեկություն է ստացվել, որ հրդեհն ինքնամարվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]