Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նոյեմբերի 21-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 21-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, շարունակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այց Իտալիա: ՀՀ վարչապետը Հռոմում է հագեցած օրակարգով:

Կառավարությունում տեղի կունենա գործադրի հերթական նիստը:

Արարատում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ կանցկացնեն քննարկում կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ:

Հայաստանի ազգային պատկերասրահը և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանը կստորագրեն համագործակցության հուշագիր: Այն ուղղված է կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Դեկտեմբերի 15-23-ը Գյումրիում կկայանա Քանդակագործության «Վերելք-2»  միջազգային երիտասարդական սիմպոզիումը: Միջոցառմանն ընդառաջ հրավիրված ասուլիսում կներկայացվեն մանրամասներ:

Լրագրողների հետ կհանդիպի ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը: Նա Երևանում է «Սիրով դեպի Հայաստան» մենահամերգներով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]