Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դերասան Անտոնիո Բանդերասը իր թատրոնն Է բացել Իսպանիայի հայրենի քաղաքում

Դերասան Անտոնիո Բանդերասը իր թատրոնն Է բացել Իսպանիայի հայրենի քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի հանրաճանաչ դերասան Անտոնիո Բանդերասը հայրենի Մալագա քաղաքում հիմնել Է սեփական թատրոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է France Info-ն:

Իր թատրոնի բացումը լեգենդար դերասանի վաղեմի երազանքն Էր: Իսկ 2017 թվականին տարած ինֆարկտը Բանդերասին ստիպեց շտապել այդ ցանկությունն իրագործելու հարցում: Այդ ժամանակվանից նա ամեն տարի 200 հազարական եվրո Էր փոխանցում թատրոնի կառուցման համար:

Այսօր նոր թատրոնի սրահն իր դռներն Է բացել ավելի քան 800 մարդու համար: Բանդերասը նաեւ խաղացել Է թատրոնի բեմում կայացած առաջին ներկայացման մեջ: Դա «Կորդեբալետ» մյուզիքլն Էր, որում աստղը խաղացել Է հերոսի՝ պարուսույց Զաքի դերը, որը, ըստ սյուժեի, պետք Է ընտրեր թանտերախմբի արտիստներին:

Հետաքրքրական Է, որ երաժշտական բեմադրությունը գերազանցել Է Նյու Յորքում «երկարակեցության» բոլոր ռեկորդները, քանի որ Բրոդվեյում առանց ընդմիջման ներկայացվում Էր 1975-ից մինչեւ 1990 թվականը: Ինչպես նշվում Է, Մալագայում պրեմիերայից հետո թատերախումբը հյուրախաղերով հանդես կգա Իսպանիայում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]