Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թալինը՝ կանաչ քաղաք. իրականացվում է Մատչելի և մաքուր էներգիայի հասանելիության  ընդլայնում

 Թալինը՝ կանաչ քաղաք. իրականացվում է Մատչելի և մաքուր էներգիայի 
հասանելիության  ընդլայնում

ԹԱԼԻՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի զարգացման Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի՝ Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20-ին Թալին քաղաքում տեղի է ունեցել պոլիէթիլենային տոպրակների նվազեցման համաձայնեցված մոտեցումների մշակման վերաբերյալ հանդիպում։

Հանդիպումը միտված էր շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցմանն ու աղբի կառավարման արդյունավետ իրականացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են Թալին համայնքի ղեկավար Սարգիս Արամյանը,  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, շահագրգիռ այլ կառույցների և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Մասնակիցների հետ քննարկվել են պոլիէթիլենային տոպրակների նվազեցմանն ուղղված նոր մոտեցումները և դրանց իրականացման նպատակով առաջարկվող լուծումները։

Հանդիպման ընթացքում Թալին համայնքի բնակիչներին բաժանվել են ԼԷԴ էլեկտրախնայող լամպեր և  կտորից տոպրակներ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]