Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Բիլ Գեյթսի հետ կապված ստարտապը բեկումնային հաջողության Է հասել արեւային Էներգետիկայում

Բիլ Գեյթսի հետ կապված ստարտապը բեկումնային հաջողության Է հասել արեւային Էներգետիկայում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Heliogen ստարտապը, որի ներդրողներից մեկը գործարար Բիլ Գեյթսն Է, հայտարարել Է, որ բեկումնային հաջողության Է հասել արեւային Էներգիայի օգտագործման բնագավառում՝ ստեղծելով Էներգետիկական կայանք, որը կարող Է ջերմություն արտադրել Ցելսիուսի ավելի քան 1000 աստիճանով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը:

Ընկերությունում պարզաբանել են, որ ստեղծել են կայանք, որը բաղկացած Է բազմաթիվ հայելիներից, եւ կառավարվում Է արհեստական ինտելեկտի կողմից, ինչի շնորհիվ համակարգը կարող Է բարձր ճշգրտությամբ փոխել արեւի ճառագայթները ֆոկուսավորող հայելիների դիրքը եւ արտադրել ավելի քան 1000 աստիճանի ջերմային Էներգիա, ինչը կազմում Է Արեգակի մակերեւույթին ջերմաստիճանի մոտավորապես մեկ հինգերորդ մասը:

Տվյալ դեպքում բեկումն այն Է, որ մարդկության պատմության մեջ առաջին անգամ կուտակված արեւային Էներգիան կարող Է օգտագործվել ցեմենտի, պողպատի, ապակու արտադրության մեջ եւ արդյունաբերական այլ գործընթացներում, նշում Է CNN-ը: Այս «կանաչ» տեխնոլոգիան կկարողանա փոխարինել հանածո վառելիքով աշխատող գործարաններին, որոնք ջերմոցային գազեր են արտանետում մթնոլորտ, ինչն իր հերթին զգալիորեն կբարելավի բնապահպանական իրադրությունը մոլորակի վրա: Այսպես, Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ ցեմենտի արտադրության պատճառով մթնոլորտում Է հայտնվում ամբողջ աշխարհում ջերմոցային գազերի արդյունաբերական արտանետումների ընդհանուր քանակի 7 տոկոսը:

Նախագծի մյուս հայտնի ներդրողների թվում, Microsoft-ի հիմնադրից բացի, տեղ Է գտել միլիարդատեր եւ Los Angeles Times հրատարակության սեփականատեր Պատրիկ Սինսյանը: «Բիլը եւ նրա թիմը իրոք սանձահարել են Արեգակը»,-հայտարարել Է բիզնեսմենը CNN-ին:

Նրա խոսքով՝ նոր տեխնոլոգիան հսկայական ներուժ ունի ինչպես բիզնեսի, այնպես Էլ ամբողջ մարդկության համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]