Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել Է բանտի հետ եւ ապագա փեսացուին խորհուրդ Է տվել աղոթել

Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել Է բանտի հետ եւ ապագա փեսացուին խորհուրդ Է տվել աղոթել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապն ամուսնությունը կատակով համեմատել Է բանտի հետ եւ աջակցություն Է հայտնել իր միջազգային խմբից հարսանիքին պատրաստվող լրագրողին՝ նրան նվիրելով տերողորմյա: Քահանայապետի եւ ապագա փեսացուի միջեւ խոսակցությունը կայացել Է Թաիլանդ մեկնելու ճանապարհին, ուր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նոյեմբերի 20-ին ժամանել Է առաքելական այցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ե՞րբ ես բանտ գնալու»,- հարցրել Է Ֆրանցիսկոսը ֆրանսիացի երիտասարդ լրագրողին, որը նրան հայտնել Էր, որ հուզմունք Է ապրում հարսանիքից առաջ: Խորհրդակցելով իր օգնականների հետ՝ քահանայապետը նրա մոտ Է վերադարձել երկու տուփով: Ինչպես պարզվել Է, դրանց մեջ եղել են տերողորմյաներ: «Սա հուզմունքը հաղթահարելու համար Է»,-ասել Է Ֆրանցիսկոսը:

Հռոմի կաթոլիկ եկեղեցին պաշտպանում Է այն սկզբունքը, որ ամուսնությունը հասարակության հիմքն Է, եւ հանդես Է գալիս ի պաշտպանություն ավանդական արժեքների: Մոտավորապես տարվա մեջ մեկ անգամ Հռոմի պապն անձամբ Է պսակադրում ընտրված զույգերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]