Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Զանգ՝ մեկ ակնթարթում. Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն արդեն իրական է

Զանգ՝ մեկ ակնթարթում. Ucom-ի 4G+ ցանցում զանգելու VoLTE հնարավորությունն 
արդեն իրական է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Յուքոմ» ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր ունեն Ios 13 օպերացիոն համակարգի վերջին թարմացված տարբերակն իրենց iPhone սմարթֆոններում, այսուհետ կարող են զանգել 4G+ (LTE Advanced) ցանցում VoLTE տեխնոլոգիայի օգնությամբ: Դրա շնորհիվ զանգի միջոցով կապի հաստատումը կպահանջի 2 վայրկյանից քիչ ժամանակ, բացի այդ ձայնը կունենա անհամեմատ ավելի լավ որակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ VoLTE-ի նոր հնարավորությունները լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց Ucom-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Արդեն շուրջ 2 տարի է, ինչ VoLTE-ի միջոցով զանգեր իրականացնելու ցանցն արդեն լիովին պատրաստ է, ուղղակի հեռախոս արտադրող ընկերությունները դեռևս պատրաստ չէին Հայաստանում ներկայանալ Voice over LTE տեխնոլոգիայով աշխատող սմարթֆոններով:  Մենք բավականին երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք սմարթֆոններ արտադրողների ՝ այդ թվում Apple-ի հետ: Վերջինիս հետ շուրջ մեկ ու կես տարվա աշխատանքից հետո հասանք նրան, որ օգոստոսին նրանք ներառեցին նաև Հայաստանը, Ucom շարժական կապի բաժանորդները վերջապես ունեն հեռախոսներ, որոնք Ucom-ի ցանցում համատեղելի են VoLTE տեխնոլոգիայի հետ : Եվ Ucom ընկերության շարժական կապի այն բաժանորդները, ովքեր ունեն Ios 13 օպերացիոն համակարգի վերջին թարմացված տարբերակն իրենց iPhone սմարթֆոններում, կարող են ծառայությունն ակտիվացել և զանգել 4G+ (LTE Advanced) ցանցում VoLTE տեխնոլոգիայի օգնությամբ: Առավելությունն այն է, որ այդ դեպքում զանգի ժամանակ ցանցը չի իջնում 3G-ի, ինտերնետում որակական խնդիրներ չեն առաջանում»,-ասաց Եսայանը:

 Օրինակ, երբ ինտերնետից օգտվելիս զանգ է գալիս, ցանցը իջնում է 3G, և որակական խնդիրներ են լինում:  Ներկայացված նոր հնարավորության շնորհիվ կարելի է մնալ 4G ցանցում և զանգին պատասխանել 4G-ով ։ «Զանգն իրականացնելիս, երբ հեռախոսը 4G ցանցից տեղափոխվում է 3G և հակառակը, մոտավորապես պահանջվում է 6 վայրկյան: Իսկ երբ երկու հեռախոսներն էլ 4G ցանցում են, ապա զանգը հասնում է շատ արագ»,-նշեց Եսայանը:

Voice over LTE տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջև զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է 2 վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է: Եսայանը նկատեց՝ դա մեծ առավելություն է հրատապ դեպքերի համար, երբ պետք է շտապ զանգ կատարել:  Ucom-ի շարժական կապի բաժանորդների 3G-ն շատ վաղուց արդեն HD որակի ձայն ունի, սակայն VoLTE-ն էլ ավելի բարձր որակով ծառայություն է, որը ձայնի որակը հասցնում է գրեթե մաքսիմումի:

Հայաստանում բնակավայրերի ավելի քան 88 տոկոսն ունեն LTE ցանցի ծածկույթ, իսկ բնակչության 92-93 տոկոսն այսօր կարող է օգտվել ցանցից: Այդ հնարավորությունը դեռևս հասանելի է միայն iPhone սմարթֆոնների օգտատերերին, սակայն Ucom-ն ակտիվ աշխատանքներ է տանում նաև մյուս արտադրողների հետ: Ucom-ն առաջինն է, որ նման ծառայություն է մատուցում Հայաստանում:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է iOS 13 օպերացիոն համակարգով աշխատող iPhone-ի կարգավորումներից նախ անկտիվացնել VoLTE ծառայությունը: Դրանից հետո հարկավոր է հավաքել *436#, սեղմել զանգի կոճակը և հետևել հրահանգներին: VoLTE-ն կակտիվանան թռիչքի ռեժիմն ակտիվացնելու և ապաակտիվացնելու արդյունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]