Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թեյլոր Սվիֆթը «Տասնամյակի կինը» կդառնա Billboard-ի վարկածով

Թեյլոր Սվիֆթը «Տասնամյակի կինը» կդառնա Billboard-ի վարկածով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի փոփ-կատարող եւ երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթը կդառնա Billboard’s Women in Music 2019 մրցանակի աշխարհում առաջին դափնեկիրը «Տասնամյակի կին» անվանակարգում: Այդ մասին հայտնել Է կազմակերպիչը՝ Billboard երաժշտական հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Գրեմմի» մրցանակի տասնակի դափնեկրին պարգեւը կհանձնեն դեկտեմբերի 12-ին Լոս Անջելեսի The Hollywood Palladium թատրոնում:

Նրա ձեռքբերումների թվում են հինգ ալբոմ, որոնք առաջին հորիզոնականն են զբաղեցրել Billboard 200-ի չարթում, եւ հինգ երգ, որոնք տարբեր ժամանակներում գլխավորել են Billboard Hot 100-ի վարկանիշը, ինչպես նաեւ նրա մասնակցությունը բարեգործությանը: Ինչպես հաղորդվել Է ավելի վաղ, Սվիֆթը նաեւ «Տասնամյակի արտիստ» Է ճանաչվելու 2019 թվականի American Music Awards-ի մրցանակաբաշխությանը, որը կայանալու Է նոյեմբերի 25-ին: Նիկի Մինաժը, Բրենդի Քառլայլը եւ ուրիշ շատ երգչուհիներ նույնպես Women in Music 2019-ի պարգեւներ կստանան տարբեր անվանակարգերում:

Տարբեր տարիների «Տարվա կին» են դարձել Սինդի Լոփերը, Ժանել Մոնեն, Քեյսի Մասգրեյվսը, Արիանա Գրանդեն եւ ուրիշներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]