Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ն 15 մլրդ եվրո Է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում

ԵՄ-ն 15 մլրդ եվրո Է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը 2014 թվականից ընդհանուր առմամբ 15 մլրդ եվրո Է տրամադրել Ուկրաինային: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել Է Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Մատի Մաասիկասը՝ Ուկրաինայի կառավարության նիստի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2014 թվականից ԵՄ-ն աջակցության աննախադեպ փաթեթ Է մոբիլիզացրել 15 մլրդ եվրոյի դրամաշնորհային եւ փոխատվական միջոցների չափով՝ բարեփոխումներին աջակցելու համար»,-ասել Է դեսպանը: Նրա խոսքով՝ ֆինանսավորումը վերաբերել Է տնտեսության՝ գործնականում բոլոր ճյուղերին՝ տրանսպորտին, Էներգետիկային, գյուղատնտեսությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, օդային տրանսպորտին:

Ավելի վաղ Ուկրաինայի ֆինանսների նախարար Օքսանա Մարկարովան հայտարարել Է, որ Ուկրաինան պահպանում Է Եվրոպական միության վարկի հերթական մասնաբաժինը մինչեւ ընթացիկ տարվա վերջն ստանալու հնարավորությունը: Նրա խոսքով՝ այժմ Ուկրաինային մնացել Է կատարել այն ստանալու 12 պայմաններից միայն մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]