Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ պատգամավորը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Արցախի ԱԺ պատգամավորը ԵԽ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ 
հարաբերություններին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական խորհրդի անդամ, «Հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը նոյեմբերի 20-ին Երևանում հանդիպել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգի հետ: Ռ. Հյուսնունցը կարևորել է երկու կուսակցությունների միջև առկա շփումների մակարդակը՝ ընդգծելով, որ 2015թ.-ին սկսված համագործակցությունը տարեցտարի նոր որակ է ստանում: «Մենք մշտապես ուշադիր հետևում ենք քաղաքական դաշտում ձեր ունեցած հաջողություններին և ուրախ ենք, որ, չնայած օբյեկտիվ խնդիրներին, Արցախի համար կարևոր պատուհան եք բացում դեպի Եվրոպա: Մեր ժողովուրդն ունի քաղաքակիրթ աշխարհի հետ հավասար դասվելու բոլոր իրավունքները, և այս իմաստով յուրաքանչյուր սահմանափակում անընդունելի է մեր կուսակցության համար»,- նշել է Հյուսնունցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնից, Եվրախորհրդարանի պատգամավորը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար: Նա իր խոսքում ընդգծել է, որ համաձայն է այն մտքի հետ, որ Արցախի քաղաքական կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա արտաքին աշխարհի հետ հարաբերվելիս:

«Ադրբեջանի հակաժողովրդավարական այդ մոտեցումները չպետք է կիսեն եվրոպական միջավայրում, և մենք պատրաստ ենք ջանքեր գործադրելու, որպեսզի Արցախի նկատմամբ առկա խտրական վերաբերմունքը վերացվի: Ես և իմ կուսակցական գործընկերները բարձր ենք գնահատում Արցախի ժողովրդի արդարացի պահանջները և այս հարցում Ձեր քաղաքական ուժի դերը շատ մեծ է: Մենք անկեղծորեն շահագրգռված ենք այդ համագործակցությունը խորացնելու հարցում»,- նշել է Բերգը և ներողություն խնդրել այս անգամ Արցախ չայցելելու համար:

Հյուսնունցը և Բերգը միասին այցելել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]