Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեդվեդեւն Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները

Մեդվեդեւն Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի հետ կքննարկի երկու երկրների համագործակցությունը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան կքննարկեն ռուս-ադրբեջանական համագործակցության հրատապ հարցերը առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար եւ այլ ոլորտներում»,-ասված Է հաղորդագրության մեջ: 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]