Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր Հայաստանում պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել. Ավինյան

Նոր Հայաստանում պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն 
կարող լինել. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությանը, նշեց, որ նոր Հայաստանում պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ավինյանն ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովի ընթացքում:

«ՀՀ կառավարությունը բազմիցս հայտարարել է և, կարծում եմ, նաև գործով ապացուցել է, որ նոր Հայաստանում տնտեսական գործունեության դաշտն ազատականացված է և բաց, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել, և տնտեսավարողները կարող են զբաղվել իրենց նախընտրած գործունեությամբ: Ազատ և բարեխիղճ մրցակցության ապահովումը մեր կառավարության առաջնահերթություններից է, իսկ մրցակցությունը, իր հերթին, տնտեսության շարժիչ ուժն է: Այն նպաստում է տնտեսական աճին և խթանում նորարարությունը: 2018 թ. քաղաքական վայրիվերումների գործընթացքում 5.2% տնտեսական աճի ցուցանիշը, և 2019 թ. այդ նույն ցուցանիշի 7% լինելը խոսում է հենց այն մասին, որ այս ուղղությամբ նույնպես իրականացվել են խորքային փոփոխություններ»,- ասաց Ավինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]