Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. Ավինյան  

Երեք տարվա ընթացքում Երևանում համալիր կերպով կլուծվի տրանսպորտի հարցը. 
Ավինյան  

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուսով է, որ 1-3 տարվա ընթացքում կկարողանան համալիր կերպով լուծել երթուղային տրանսպորտի հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ավինյանն ասաց նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում:

«Մայրաքաղաքի համար արդեն կա հստակ հայեցակարգ, քաղաքապետարանը հստակ ծրագիր ունի: Մենք երկու քննարկում ենք կազմակերպել քաղաքապետի, միջազգային մեր դոնոր գործընկերների, ֆինանսների նախարարության մասնակցությամբ: Կարծում եմ, մեզ համար վերջնական լուծումներն արդեն որոշակիորեն հասկանալի են, որոշակի գործընթաց է տեղի ունենում: Կառավարությունն աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու հարցում, և հուսով եմ, որ մոտակա 1-3 տարվա ընթացքում մենք կկարողանանք քաղաքում համալիր կերպով լուծել տրանսպորտի հարցը, և վստահ եմ նաև, որ այս գործընթացը տրանսպորտի կազմակերպման առումով կբերի որակական ահռելի փոփոխության»,- ասաց Ավինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]