Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գիտնականները նշել են քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից մեկը

Գիտնականները նշել են քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից մեկը


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խրոնիկական բորբոքումը չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառներից մեկն Է: Այս եզրակացությանն են հանգել Շառլոտայում ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են MedicalXpress-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պարզվել Է, որ տասը դեպքից երկուսում ուռուցքաբանական հիվանդության առաջացումը կապված Է վարակների, վիրուսների կամ մանրԷների հետ: Հիվանդության Է հանգեցնում մանրԷների եւ MUC1 գլիկոպրոտեինի փոխազդեցությունը:
Հետազոտողների կարծիքով՝ խրոնիկական բորբոքման դեպքում գլիկոպրոտեինը կարող Է ախտածին գործընթացների առաջացման պատճառ դառնալ: Ըստ որում փորձագետներն ընդգծել են MUC1-ի պաշտպանական գործառույթը, որը միշտ չԷ, որ վտանգավոր բջջի Է վերածվում: Այսպես, որոշ հիվանդների մոտ գլիկոպրոտեինը շարունակում Է հակաբորբոքիչ գործառույթ կատարել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]