Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նյու Յորքի դատախազը հայց Է հարուցել ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողի դեմ

Նյու Յորքի դատախազը հայց Է հարուցել ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների 
խոշորագույն արտադրողի դեմ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը Կալիֆոռնիայի իշխանություններից անմիջապես հետո նոյեմբերի 19-ին դատական հայց Է հարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում Էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն Է: Այդ մասին ասված Է գլխավոր դատախազության կայքում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշվում Է հայցադիմումում, ընկերությունը «մոլորության մեջ գցող մեթոդների» Է դիմում իր արտադրանքը գովազդելիս: Ջեյմսի կարծիքով՝ հիշյալ գովազդային նյութերը կողմնորոշված են դեպի դեռահասները, ինչն օրենքով արգելված Է: Գլխավոր դատախազը պնդում Է, որ Juul-ի այդ գործունեությունը նահանգում այն դեռահասների թվի աճի հիմական պատճառն Է, որոնք Էլեկտրոնային սիգարետներ են ծխում:
Բացի դրանից, ընկերությունը, Ջեյմսի խոսքով՝ բավականաչափ ուշադրություն չի նվիրել այն բանին, որ գնորդներին հայտնի այն վնասի մասին, որն օրգանիզմին պատճառում Է Էլեկտրոնային սիգարետներ ծխելը: Ջեյմսը պահանջում Է, որ Juul-ը դադարեցնի հայցադիմումում նկարագրված խախտումները: Բացի այդ, գլխավոր դատախազը ձգտում Է ընկերությունից հասնել տուգանքի վճարման: Դրա ընդհանուր չափը պետք Է որոշի դատարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]