Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահում

Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի 
հեղինակավոր համերգասրահում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը նոյեմբերի 23-ին‚ 25-ին և 27-ին ելույթներ կունենա Մոսկվայում։ Մոսկովյան համերգային շրջագայությունը տեղի է ունենում Մալթայի նախագահի հովանու ներքո և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նվագախմբի լրատվական ծառայությունից, երեք համերգների ընթացքում Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ռուս երաժշտասերներին կներկայացնի ինչպես մալթացի‚ այնպես էլ ռուս և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նվագախմբի հետ ելույթ կունենան հայտնի մենակատարներ՝ ջութակահարներ Ռեյ Չենը‚ Շլոմո Մինցը‚ դաշնակահար Ալեսանդրո Տավերնան։

Համերգները կկայանան մոսկովյան հեղինակավոր համերգասրահներում՝ Մոսկվայի միջազգային երաժշտության տուն‚ Helikon օպերա‚ Մոսկվայի Չայկովսկու անվան Կոնսերվատորիայի Մեծ դահլիճ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am