Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստան»-ը բյուջեի նախագծի քվեարկության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունի

«Լուսավոր Հայաստան»-ը բյուջեի նախագծի քվեարկության վերաբերյալ դեռ 
վերջնական որոշում չունի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը  2020 թվականի բյուջեի նախագծի հետ կապված ներկայացրել է 150-ից ավելի առաջարկներ: Խորհրդարանական ճեպազրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը նշեց, որ դրանք և՛ բովանդակային են, և՛ կոնկրետ ծրագրային:

«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի բյուջեում նախատեսվեն ծախսային ծրագրեր արդյունաբերության, տեխնոլոգիական վերազինման համար: Անհրաժեշտ է ունենալ ծախսային ծրագրեր, որոնք կնպաստեն տնտեսության կառուցվածքային բարեփոխումներին: Ի վերջո, դրանք էլ կհանգեցնեն ՀՆԱ-ի կառուցվածքի փոփոխության՝ շեշտակի մեծացնելով արտահանման հատվածը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արկադի Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ կարևորում են մարդկային կապիտալի մասով գիտության, կրթության բարեփոխումների շեշտակի փոփոխությունները: Նա ընդգծեց, որ ուսուցիչը և գիտնականը պետք է լինեն ամենաբարձր վարձատրվող անձինք: Այդ համատեքստում, խմբակցությունը կառավարությանն առաջարկել է սահմանել ռազմավարություն՝ մատնանշելով երկարաժամկետ հատվածում աշխատավարձերի բարձրացումները:

«Մեր տեսլականը պահանջում է, որ մենք ունենանք գիտելիքահեն, տեխնոլոգիահեն տնտեսություն, որտեղ գիտնականն իր ուրույն տեղն ունի»,-ասաց նա:

Լրագրողների այն հարցին, թե բյուջեի նախագծին խմբակցությունն ինչպես է քվեարկելու, Արկադի Խաչատրյանը պատասխանեց, որ դեռ վերջնական որոշում չունեն: Վերջնական որոշումը կունենան իրենց առաջարկությունների վերաբերյալ կառավարության արձագանքն ունենալուց հետո:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]