Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բոլիվիայի իշխանություններն Էվո Մորալեսի դստերը թույլատրել են հեռանալ երկրից

Բոլիվիայի իշխանություններն Էվո Մորալեսի դստերը թույլատրել են հեռանալ երկրից

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայի իշխանությունները որոշում են ընդունել Մեքսիկայի դեսպանատան տարածքում գտնվող Էվալիս Մորալես Ալվարադոյին, որը պետության նախկին ղեկավար Էվո Մորալեսի դուստրն Է, թույլատրել մեկնելու երկրից: Նոյեմբերի 19-ին այդ մասին հայտնել Է Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱԳՆ-ն Էվալիս Մորալես Ալվարադոյի անվտանգ մեկնման թույլտվություն Է տվել»,- ասված Է Twitter-ում գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ:
Նաեւ նշվում Է, որ մեկնելու թույլտվություն Է ստացել պատգամավոր Մարիա Ինոսենտա Պոնիե Պոիչին:
Ավելի վաղ նախագահի պաշտոնից հրաժարական տված Էվո Մորալեսը նոյեմբերի 12-ին ժամանել Է Մեքսիկա, որտեղ նրան քաղաքական ապաստան Է տրամադրվել: Նույն օրն ավելի ուշ Բոլիվիայի խորհրդարանի Սենատորների պալատի փոխխոսնակ Ժանին Անիեսը հայտարարել Է, որ ստանձնում Է նախագահի պարտականությունների կատարումը: Մորալեսի կողմնակիցները չեն ճանաչում նրա լիազորությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]