Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Բրիտանացիները նախապատվությունը Ջոնսոնին են տվել Քորբինի հետ հեռուստաբանավեճերում

Բրիտանացիները նախապատվությունը Ջոնսոնին են տվել Քորբինի հետ հեռուստաբանավեճերում


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդդիմության առաջնորդ, լեյբորիստ Ջերեմի Քորբինի հետ հեռուստաբավեճերի ընթացքում հաղթանակ Է տարել աննշան առավելությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են YouGov-ի հարցման տվյալները:
1646 հանդիսականներ քվեարկել են բանավեճերից անմիջապես հետո: Հարցման մասնակիցների 51 տոկոսի կարծիքով՝ Ջոնսոնը ելույթ Է ունեցել Քորբինից ավելի լավ եւ ապահովել Է 49 տոկոսի աջակցությունը:
Նշվում Է, որ, հանդիսականների 63 տոկոսի կարծիքով՝ Ջոնսոնն ավելի լավ Է գլուխ հանել Brexit-ի թեմայից: Ըստ որում 54 տոկոսը նշել Է, որ Քորբինը գերազանց Է գլուխ հանել առողջապահության թեմայից:
Բացի դրանից, 45 տոկոսն ընդդիմության առաջնորդին համարել Է «վստահության արժանի», վարչապետին՝ 40 տոկոսը:
Միեւնույն ժամանակ 54 տոկոսը կարծիք Է հայտնել, որ Ջոնսոնն ավելի շատ Է օժտված վարչապետի հատկանիշներով, եւ նրան համարել Է համակրանք ներշնչող:
Հանդիսականների կեսից ավելին (58 տոկոս) հիասթափություն են հայտնել հեռուստաբանավեճերից, քանի որ ելույթ ունեցողները պատասխան չեն տվել հանգուցային հարցերին, վկայում են հարցման տվյալները:
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին տեղի կունենան խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններ, որոնք նախաձեռնել Է Ջոնսոնը, որպեսզի խորհրդարանում անցկացնի Brexit-ի համաձայնագիրը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]