Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փարիզն ափսոսանք Է հայտնել իրանական Ֆորդոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ

Փարիզն ափսոսանք Է հայտնել իրանական Ֆորդոյի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ափսոսանք Է հայտնում Ֆորդոյում ուրանի հարստացման իրանական օբյեկտի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի որոշման կապակցությամբ: Այդ մասին ասված Է Ֆրանսիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիան խիստ անհանգստացած Է Իրանի կողմից իր միջուկային պարտավորությունների չկատարումից: Դա կարղ Է լուրջ հետեւանքներ ունենալ տարածման համար,- նշվում Է հաղորդագրության մեջ:- Իրանի կողմից Ֆորդոյում ուրանի հարստացման գործունեության վերսկսումը նոր միջոց Է, որը խոսում Է Վիեննայի համաձայնագրից Իրանի դուրս գալու ցավալի արագացման մասին»:
«Մենք նաեւ ափսոսանք ենք հայտնում ԱՄՆ-ի որոշման կապակացությամբ, որը հետեւեց Իրանի կողմից Ֆորդոյում ուրանի հարստացման գործունեության վերսկսմանը»,- ընդգծվում Է կոմյունիկեում:
Ֆրանսիայի ԱԳ նախարությունում նշել են, որ Փարիզը «մտադիր Է այսուհետեւ Էլ իր գործընկերների հետ սերտ կոորդինացմամբ ջանքեր գործադրել հաջակցություն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի եւ լարվածության թուլացմանը նպաստող պայմաններ ստեղծել»: «Ֆրանսիան կոչ Է անում Իրանին՝ առանց հետաձգելու ու ամբողջությամբ կատարել համաձայնագիրը»,- ասված Է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ իր երկրի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սխալ են եւ միջազգային նորմերի խախտում:
ԱՄՆ-ն անցյալ տարի դուրս Է եկել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ գործարքից՝ վերականգնելով երկրի նկատմամբ պատժամիջոցները: Թեհրանը հայտարարել Է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին: Գործարքի եվրոպացի մասնակիցները ձգտում են պահպանել այն: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ Վաշինգտոնը չեղարկում Է բացառություններն այն պատժամիջոցներից, որոնք գործում են Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար, որտեղ Իրանը վերստին սկսել Է ուրան հարստացնել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am