Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանել են դասախոսության ժամանակ. RBB

Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանել են դասախոսության ժամանակ. RBB


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախկին նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկերի, որը պաշտոնավարել Է 1984-ից մինչեւ 1994 թվականը, որդին՝ 59-ամյա Ֆրից ֆոն Վայցզեկերը, նոյեմբերի 19-ի երեկոյան դասախոսության ժամանակ դանակահարությունից հետո մահացել Է Բեռլինի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել Է RBB առցանց տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ, հանցագործությունը կատարվել Է Բեռլինի Շառլոտենբուրգի շրջանում գտնվող Schlosspark-Klinik կլինիկայի տարածքում, որտեղ աշխատում Էր սպանվածը: Անհայտ տղամարդը մոտեցել Է Գերմանիայի նախկին նախագահի որդուն եւ նրան դանակով հարվածել այն ժամանակ, երբ Ֆրից ֆոն Վայցզեկերը դասախոսություն Էր կարդում:
Ոստիկանության տվյալներով՝ ներկաներից մեկը փորձել Է միջամտել, սակայն վիրավորվել Է: Անվտանգության ուժերի աշխատակիցները շուտով ժամանել են պատահարի վայր եւ ունկնդիրների օգնությամբ բռնել հանցագործին: Նրա արարքի դրդապատճառների մասին տեղեկատվություն չեն հայտնում, կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]