Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բեյրութում առնվազն վեց ցուցարար Է վիրավորվել ոստիկանության հետ բախումների ընթացքում

Բեյրութում առնվազն վեց ցուցարար Է վիրավորվել ոստիկանության հետ բախումների ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիշերվա ընթացքում Բեյրութի կենտրոնում առնվազն վեց ցուցարար Է վերքեր ստացել անկարգությունների դեմ պայքարի ոստիկանական ստորաբաժանումների եւ բողոքի շարժման մասնակիցների բախումների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 20-ին հայտնել Է El Nashra պորտալը: Նրա տեղեկությունների համաձայն՝ ոստիկաները բերման են ենթարկել 11 մարդու, որոնք ագրեսիվ են պահել իրենց եւ Ռիադ Սոլհի հրապարակում հարձակվում Էին իրավապահ մարմինների աշխատակիցների վրա:
Միջադեպի պատճառը դարձել Է մի խումբ երիտասարդների փորձը՝ փշալարերի միջով անցնել դեպի կառավարական պալատ:
Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանել են խորհրդարանական նստաշրջանի անցկացումը հարեւան Պլյաս Էտուալ հրապարակի պալատում: Բողոքի ակցիաների մասնակիցները ավտոմեքենաներին թույլ չեն տվել մոտենալու պալատին: Պատգամավորների պալատի նիստը հետաձգվել Է անորոշ ժամանակով անհրաժեշտ քվորումի բացակայության պատճառով:
Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաների ալիքն սկսվել Է հոկտեմբերի 11-ին եւ բերել Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին, որն այժմ կատարում Է վարչապետի պարտականությունները,
Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 19-ին խոստացել Է, որ բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն հանրապետության ապագա կառավարության կազմում: «Ես աշխատում եմ քաղաքական աջակցություն ապահովել նոր կառավարությանը, որի մեջ կմտնեն հիմնական խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, լավ համբավ ունեցող պրոֆեսիոնալ տեխնոկրատներ եւ ժողովրդական շարժումից պատվիրակներ»,-ասել Է նախագահը: Աունի խոսքով՝ հենց որ վերացվեն նման կաբինետի ստեղծման ճանապարհի բոլոր խոչընոտները, ինքը կոնսուլտացիաներ կսկսի ապագա վարչապետի թեկնածության համաձայնեցման շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]