Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսրայելի բանակը Սիրիայում գրոհել Է տասնյակ օբյեկտների վրա

Իսրայելի բանակը Սիրիայում գրոհել Է տասնյակ օբյեկտների վրա


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել Է, որ Սիրիայում գրոհել Է տասնյակ թիրախների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է իսրայելական Haaretz հրատարակությունը: Նոյեմբերի լույս 20-ի գիշերն, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Դամասկոսում որոտացել են պայթյուններ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել Է, որ հակաօդային պաշտպանությունը դիմագրավել Է մայրաքաղաքի եւ դրա շրջակայքի վրա ձեռնարկված գրոհը:
«Իսրայելի բանակը նոյեմբերի 20-ին հայտարարել Է, որ Սիրիայում գրոհել Է բազմաթիվ թիրախների վրա, որոնք պատկանում են «Կուդս» իրանական ուժերին եւ Բաշար Ասադի բանակին»,- գրում Է հրատարակությունը:
«Գրոհը կատարվել Է ի պատասխան իրանական ուժերի կողմից Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման: Զինվորականների հայտարարության մեջ նշված Է, որ հարվածներ են հասցվել մոտավորապես 20 թիրախների, որոնց կեսից ավելին պատկանում Էին իրանական ուժերին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]