1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարել Է բողոքներին մասնակցող «երկրի թշնամիների» ընկրկելու մասին

Իրանի հոգեւոր առաջնորդը հայտարարել Է բողոքներին մասնակցող «երկրի թշնամիների» ընկրկելու մասին


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իշխանությունները վերջին օրերի իրադարձությունների ընթացքում ստիպել են ընկրկել թշնամիներին, որոնք սպառնում Էին երկրի անվտանգությանը: Այս հայտարարությամբ հանդես Է եկել Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր բարեկամներն ու հակառակորդները պետք Է հասկանան, որ վերջին օրերի իրադարձությունների ընթացքում, որոնք սպառնում Էին երկրի անվտանգությանը, մենք հարկադրեցինք թշնամիներին նահանջել»,- նրա խոսքը մեջբերել Է IRNA գործակալությունը: Ալի Խամենեին ընդգծել Է, որ «այդ իրադարձությունները վերաբերում Էին ոչ միայն հասարակությանը, այլեւ Իրանում խաղաղության հարցին»:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) խոստացել Է վճռական միջոցներ ձեռնարկել եւ միջամտել երկրում անկայունության շարունակվելու դեպքում: ԻՀՊԶ-ն ընդգծել Է «իշխանության բոլոր թեւերի միասնության պահպանման կարեւորությունը ընդհանուր սպառնալիքին դեմ հանդիման»: Զորակազմը նշել Է, որ ինքն իրավունք ունի միջամտել երկրի ներքին գործերին անվտանգության եւ պետության ներսում իրադրության անկայունացման սպառնալիքների առկայության դեպքում:
Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել 1 լիտր բենզինի գինը կրկնակի՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը: Դրանից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանության հետ: Ցուցարարները հրկիզել են բանկերի գրասենյակներ եւ ավտոլցավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն կոմիսար վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը հայտարարել Է, որ Իրանի իշխանությունները պետք Է ձեռնպահ մնան մարտական զենքի կիրառումից երկրում ցույցերը ցրելիս եւ վերականգնեն ինտերնետի հասանելիությունը:
«Մենք մտահոված ենք ուժի գործադրման միջազգային նորմերի ու ստանդարտների խախտումների վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ, ներառյալ մարտական զենքի օգտագործումն Իրանում ցույցերը ցրելիս: Մենք հատկապես անհանգստացած ենք այն բանից, որ մարտական զենքի օգտագործումը ենթադրաբար հանգեցրել Է ամբողջ երկրում զգալի թվով մարդկանց զոհվելուն»,-ասել Է նա:
Ինչպես նշում Է Վարչությունը, ուրբաթ օրվանից մինչեւ երկուշաբթի ընկած ժամանակահատվածում երկրի ութ տարածաշրջաններում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել Է առնվազն հազար մարդ: Սակայն դրա պաշտոնական հաստատում չկա, քանի որ երկրում չկա ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակ, իսկ Համացանցի բացակայությունը բարդացնում Է մոնիթորինգը, հայտարարել են ՄԱԿ-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]