1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Համաշխարհային ուժերը կենտրոնանում 
են տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ակնհայտ է, որ թուրք-սիրիական հակամարտությունն անգամ զինադադարի փուլում գտնվելով, շարունակում է ազդեցություն թողնել տարածաշրջանի մյուս հակամարտությունների վրա: Այդ հակամարտություններից երկուսում պարբերաբար սրացումներ եղել են դեռ մինչեւ հոկտեմբերին տեղի ունեցած թուրք-սիրիական ռազմական ընդհարումը, սակայն դրանք կարող են ծավալվել՝  հրահրվելով մեկ կետից ու մեկ նպատակի համար, այն է՝ տարածաշրջանի նոր աշխարհա-քաղաքական քարտեզի կյանքի կոչելը, որը սկիզբ կդառնա աշխարհի հերթական վերաձեւման համար: Այդ երկու սրացումները մերթընդմերթ տեղի են ունենում հայ-ադրբեջանական եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտություններում, որոնց լուծումը այս իրավիճակում դեռ տեսանելի չէ, պարզապես, գերտերությունների միջնորդությամբ ու նաեւ միջամտությամբ հարաբերականորեն սառեցված են:

Անկարան եւ Բաքուն պետք է հասկանան, որ Արցախի հարցում հայության բացարձակ մեծամասնությունը ՀՀ-ում, ԱՀ-ում եւ սփյուռքում՝ միակամ է եւ վճռական: Այս նույն վճառականությամբ էլ, արդեն ասել ենք, սպասենք ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպման արդյունքներին Մոսկվայում, ինչը կնախանշի ինչպես ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՌԴ-ի, այնպես էլ Թուրքիայի, Ադրբեջանի, Մերձավորարեւելյան երկրների եւ, իհարկե, Հայաստանի հետագա քայլերը:

Հայ-ադրբեջանական եւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունները կարող են լուծում ստանալ (չբավարարված կողմերը ստիպված անորոշ ժամանակով կլռեն), թերեւս, այն դեպքում, երբ  տարածաշրջանում առկա հակամարտությունները միաժամանակ սրվեն (նաեւ թուրք-սիրիականը, թուրք-քրդականը, արաբա-իրանականը, անգամ միջկրոնական (շիա-սուննի) բախումները): Եվ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական քարտեզ հայտնվի, որոշ երկրներ կազմաքանդվեն, որոշները վերաձեւվեն, որն էլ սկիզբ կդառնա արդեն աշխարհի հերթական վերաձեւման համար: Այս մասին եւս խոսել ենք, խոսում են նաեւ միջազգային լրատվամիջոցները, շատերը Մերձավոր Արեւելքի իրադարձությունները համարում են 3-րդ համաշխարհային պատերազմի ընթացքը՝ նշելով, որ տասնյակ երկրներ են ներգրավված տարածաշրջանում առկա հակամարտությունների մեջ, ինչը համաշխարհային բնույթ է տալիս այս տեղային պատերազմներին: Նշվում է նաեւ, որ այսօր բացառվում է մեծածավալ եւ ռազմական ամբողջ հզորության կիրառմամբ պատերազմը, քանի որ բոլորն են հասկանում դրա անվերահսկելի ու վտանգավոր հեռանկարը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]