Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Դեկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Չոր պահեստարանի շահագործման 
լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարությանը ենթակա միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կոմիտեն 2000թ. ՀԱԷԿ-ին տվել է համապատասխան՝ չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով, եւ արդեն հաջորդ տարի լրանում է դրա գործողության ժամկետը: Ի՞նչ է լինելու հաջորդ տարի: Պարզվում է՝ այդ լիցենզիան երկարաձգվելու է եւս 30 տարով: Ինչու՞ է այսպես արվել :

Աշոտ Մարտիրոսյանը պարզաբանեց, որ լիցենզիան, ճիշտ է, 20 տարով է տրվել, բայց նմանատիպ չոր պահեստարանները նախապես հաշվարկված են եղել 50 տարվա համար: Բանն այն է, որ մեր պահեստարանը ամերիկյան նախագիծ է, որ ֆրանսիական «Ֆրամատոմը» հարմարեցրել է, այսպես ասենք, մեր ատոմակայանի վառելիքի համար: ԱՄՆ-ում այն «NUHOMS-24» տիպի պահեստարան է, մերը «NUHOMS-56» է (կրկնում ենք՝ հաշվարկված հենց ՋՋԷՌ տիպի ատոմակայանի վառելիքի համար): «Եվ մենք այս՝ նախապես 50 տարվա համար հաշվարկված տիպային պահեստարանների մասով շահագործման լիցենզիան 20 տարով ենք տվել, - ասաց միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը,- որպեսզի 20 տարի հետո ամփոփիչ հաշվետվություն ներկայացնեն վառելիքի վիճակի մասին, որ գտնվում է չոր պահեստարանում: 30 տարով եւս կերկարացվի լիցենզիայի ժամկետը, բայց ոչ միանգամից, այլ՝ 20 տարի եւ 10 տարի ժամանակահատվածներով, որ դարձյալ միջանկյալ հաշվետվություններ ունենանք»:

Հիշեցնենք, որ նախկինում՝ մինչեւ 1990 թ., Ռուսաստանն էր տանում ԱՄՎ-ն, սակայն ՀՀ շրջափակումը, ապա եւ ԽՍՀՄ փլուզումը, նման փոխադրումները դարձրեցին տեխնիկապես անհնար: Այսօր կա՞ ԱՄՎ-ի՝ Ռուսաստանի տարածք դուրսբերման հեռանկար: Մեր հարցին ի պատասխան միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահը պարզաբանեց, որ խնդիրը քաղաքական բնույթ ունի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ