Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարզադաշտը պատրաստ է

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարզադաշտը պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում ավարտվել է Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողության համար նախատեսված մարզադաշտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է կազմկոմիտեն: Մարզադաշտի կառուցման համար Ճապոնիայի իշխանությունները ծախսել են 1,2 միլիարդ դոլար: Ստադիոնը կառուցվել է 1964 թվականի խաղերն ընդունած մարզադաշտի տեղում: Այնտեղ կանցկացվի ֆուտբոլի և աթլետիկայի մրցաշարերը: Այն տեղավորում է 68 հազար հանդիսական:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: 206 երկրի մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն, 1964 թվականից հետո, երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը:

 



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ