Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոյեմբերի 20-ին սպասվող իրադարձությունները

Նոյեմբերի 20-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիա: Վարչապետի այցը կմեկնարկի Վենետիկ քաղաքից:

Հայտնի կդառնա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի «Global IT Award» այս տարվա հաղթողի անունը:

Երևանում աշխատանքը կսկսի «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովը: Ներկա կլինի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Անցկացվում է լրագրողական այց «Խոսրովի անտառ» պետական արգելոց: Լրագրողները կծանոթանան այնտեղ իրականացվող աշխատանքներին:

Մեկնարկում է «Երկրորդ կարծիք» առողջապահական ծրագիրը: ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության և «ՖԱՅԴԵՔ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնած հանդիպմանը կտրվի ծրագրի պաշտոնական մեկնարկն, այնուհետև կստորագրվի հուշագիր:

Արամ Խաչատրյան համերգասրահում Նարեկ Հախնազարյանն իր ընտանիքի և բարեկամների հետ տոնում է հոր՝ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, անվանի ջութակահար Սուրեն Հախնազարյանի հոբելյանը: Հրավիրված ասուլիսում կներկայացվեն համերգի մանրամասները:

Լրագրողների հետ կհանդիպեն ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Հանդիպման առիթը Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակի հոբելյանական համերգներն են:

Երևանում կանցկացվի Սպորտային պարերի ակումբների բաց առաջնություն: Հրավիրված մամուլի ասուլիսում մասնակիցները կներկայացնեն մանրամասներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]