Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկել է 10/10/20 ծրագիրը

Մեկնարկել է 10/10/20 ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 10/10/20 ծրագրի շրջանակներում, այսօր տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը միտված է Հայաստանում անտառածածկ տարածքների վերականգնման աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը անդրադարձել է իրականացվող աշխատանքներին, մասնավորապես՝ տարածքների քարտեզագրմանը, մասնագիտական աշխատանքային խմբերի ձևավորմանը՝ կարևորելով մասնագիտական կարողությունները։ Այս համատեքստում Վարդան Մելիքյանը ընդգծել է  հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացումը։

Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Սամվել Սահակյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանը և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ 2020 թվականին Հայաստանում նախատեսվում է  տնկել 10 մլն ծառ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]