1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեգան Մարքլը ամենաազդեցիկ անձն Է ճանաչվել առցանց նորաձեւության աշխարհում

Մեգան Մարքլը ամենաազդեցիկ անձն Է ճանաչվել առցանց նորաձեւության աշխարհում


ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Lyst որոնողական հարթակի կողմից անցկացված հետազոտության արդյունքում ամենաազդեցիկ անձն Է ճանաչվել առցանց նորաձեւության աշխարհում: Արքայազն Հարրիի 38-ամյա կինը, որոնիչի «Նորաձեւության աշխարհը 2019 թվականին» հաշվետվության համաձայն, առավել հեղինակավոր օրինակն Է դարձել Համացանցում զգեստների ընտրության հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա զգեստապահարանի մանրամասները ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության եւ մեծ հետաքրքրություն են առաջացնում առցանց լսարանում, իսկ նրա յուրաքանչյուր հագուստ հանրության մեջ հայտնվելուց անմիջապես հետո հանգեցրել Է միջին հաշվով 216 տոկոսով համանման հագուստի որոնման աճին: Այս տեղեկությունները փորձագետներն ստացել են՝ ուսումնասիրելով, մասնավորապես, ավելի քան 12 հազար ինտերնետ-խանութներում 6 միլիոն նորաձեւ ապրանքների վաճառքների ցուցանիշները, ինչպես նաեւ տարվա այն նորաձեւ միտումների լուսաբանումը համաշխարհային ԶԼՄ-ների կողմից եւ հիշատակումները սոցիալական ցանցերում, որոնք ստեղծվում են խոշորագույն բրենդների կողմից:
Առցանց լսարանում իրարանցում Է առաջացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունում The Club Monaco-ի զգեստով Մարքլի հայտնվելը Խաղաղության Նոբելյան մրցանակրի դափնեկիր պատվավոր արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի հետ հանդիպմանը: Այն գլոբալ ցանցում վաճառվել Է 24 ժամից պակաս ժամանակում՝ այդ հանդերձի նկատմամբ 570 տոկոսով հետաքրքրության իսկական պայթյունից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]