Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն Լիբանանի նոր կառավարության կազմում

Բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն Լիբանանի նոր կառավարության կազմում
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունը նոյեմբերի 19-ին խոստացել Է, որ բողոքի շարժման ներկայացուցիչները կընդգրկվեն հանրապետության ապագա կառավարության կազմում: Այդ մասին, ինչպես հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նա հայտարարել Է Լիբանանի խնդրով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Յան Կուբիշի հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես աշխատում եմ քաղաքական աջակցություն ապահովել նոր կառավարությանը, որի մեջ կմտնեն հիմնական խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, լավ համբավ ունեցող պրոֆեսիոնալ տեխնոկրատներ եւ ժողովրդական շարժումից պատվիրակներ»,-ասել Է նախագահը: Աունի խոսքով՝ հենց որ վերացվեն նման կաբինետի ստեղծման ճանապարհի բոլոր խոչընոտները, ինքը կոնսուլտացիաներ կսկսի ապագա վարչապետի թեկնածության համաձայնեցման շուրջ:
«Լիբանանի ֆինանսական ու տնտեսական իրադրությունը հսկողության տակ Է,-ասել Է Աունը:-Ձեռնարկվում են կայունացմանն ուղղված քայլեր, ինչի մասին վկայում Է բանկային հիմնարկությունների աշխատանքի վերսկսումը»:
Ինչպես հայտնել Է Al Hadath հեռուստաալիքը, բողոքի շարժման ղեկավարներից մեկը՝ Ահմեդ ազ-Զեյնը, դրական Է գնահատել երեք երրորդներից բաղկացած կառավարության ստեղծման գաղափարը: «18 նախարարներից բաղկացած կաբինետում վեց տեխնոկրատների եւ ժողովրդի վեց ներկայացուցիչների ընդգրկումը մեծ ձեռքբերում կդառնա,-հայտարարել Է ազ-Զեյնը:-Մենք դա գնահատում ենք որպես հաջողություն, որպես մեր բողոքների կոնկրետ արդյունք»:
Լիբանանում բողոքի զանգվածային ակցիաների ալիքն սկսվել Է հոկտեմբերի 11-ին եւ բերել Սաադ Հարիրիի գլխավորած կոալիցիոն կառավարության հրաժարականին, որն այժմ կատարում Է վարչապետի պարտականությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]