Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական մոտեցմամբ կներկայացնի Մայքլ Ջեքսոնի հայտնի հիթերը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դասական մոտեցմամբ կներկայացնի 
Մայքլ Ջեքսոնի հայտնի հիթերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը`գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ առաջին անգամ կկատարի փոփի արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված գործերը` նոր գործիքավորմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Դասական Ջեքսոն» խորագրով համերգային երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգին երաժշտասերները հնարավորություն կունենան վայելելու Ջեքսոնի «You Are Not Alone»‚ «Black Or White»‚ «They Don't Care About Us»‚ «Remember The Time»‚ «Who Is It?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ։   

Երեկոյին փոփի ու դասականի միաձուլումը կուղեկցվի լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։

Մեգանախագիծն իրականացվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Factory Production-ի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի  համատեղ ջանքերով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]