1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայտնաբերվել են ֆրանսիացի մանկապիղծ-վիրաբույժի 250 զոհեր. Le Parisien

Հայտնաբերվել են ֆրանսիացի մանկապիղծ-վիրաբույժի 250 զոհեր. Le Parisien

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի վիրաբույժ Ժոել լը Սկուառնեկը մեղադրվում Է ավելի քան 250 մարդու նկատմամբ սեռական բռնության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Le Parisien թերթը:

Սկզբնապես նրա զոհեր Էին համարվում չորս անչափահաս աղջիկներ, սակայն տուժածների թիվը շարունակ աճել Է: Նոյեմբերի 18-ին հայտնի Է դարձել, որ ոստիկանությունը ճանաչել Է Սկուառնեկի 250 պոտենցիալ զոհերի, նրանցից 184-ն արդեն պատրաստ են գրելու դիմումներ:

Սեռական բռնության ավելի քան 150 դեպք Է տեղի ունեցել 1991-ից մինչեւ 2014 թվականն ընկած ժամանակամիջոցում, երբ վիրաբույժն աշխատել Է Ֆրանսիայի հյուսիս - արեւմուտքում:

Նա ոտնձգության փորձեր Է կատարել ինչպես իր պացիենտների, այնպես Էլ հարեւանների նկատմամբ: Նաեւ հայտնի Է, որ նա փորձել Է հետամտել իր ընտանքի անդամին՝ քրոջ դուստրերից մեկին: Սկուառնեկին սպառնում Է ազատազրկում 20 տարի ժամկետով:

Դատը պետք Է տեղի ունենա 2020 թվակաանի սկզբին: Մանկապիղծ-վիրաբույժին կալանավորել են 2017 թվականին այն բանից հետո, երբ վեցամյա մի աղջնակ նրան մեղադրել Է բռնաբարության մեջ: Սկուառնեկի տանը կատարել են խուզարկություններ, որոնց ընթացքում պարզվել Է, որ նա թաքցրել Է մանկական պոռնկագրությամբ ֆայլեր եւ օրագրեր դեռահասների նկատմամբ անպարկեշտ գործողությունների նկարագրություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]