Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բլեյք Լայվլին գտել Է երկրպագուներին իր նոր ֆիլմով հետաքրքրելու միջոցը

Բլեյք Լայվլին գտել Է երկրպագուներին իր նոր ֆիլմով հետաքրքրելու միջոցը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլեյք Լայվլին իր մասնակցությամբ «Ռիթմ-սեկցիա» ֆիլմը գովազդելու համար Instagram-ում հեռացրել Է իր բոլոր պոստերը, բացի այդ կինոնկարին նվիրվածից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Cinema Blend-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Blake Lively (@blakelively)

Դերասանուհին դեռ սեպտեմբերին զետեղել Էր նոր ժապավենի թրեյլերը: Բազմաթիվ բաժանորդներ (նրանք գրեթե 26 միլիոն են) դրա ներքո թողել են իրենց մեկնաբանությունները: Բայց այժմ Բլեյքը ջնջել Է մնացած բոլոր պոստերը, որպեսզի համոզվի, որ դա երկրպագուները ստույգ կտեսնեն:

Լայվլին արդեն առաջին անգամը չԷ, որ նման քայլի Է դիմում: 2018 թվականին նա նույն բանն արել Էր «Սովորական խնդրանք» ֆիլմի կապակցությամբ: Ինչպես հայտնում Է հրատարակությունը, դերասանուհուն հաջողվել Է սոցցանցի օգնությամբ հետաքրքրություն արթնացնել «Ռիթմ-սեկցիա» կինոնկարի նկատմամբ:

Նրա հերոսուհին այս ֆիլմում փորձում Է հասկանալ, թե ինչ Է տեղի ունենում այն բանից հետո, երբ իր ընտանիքը զոհվում Է առեղծվածային ավիավթարի հետեւանքով: Ժապավենի համաշխարհային պրեմիերան պլանավորված Է 2020 թվականի հունվարի 31-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]