Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրանսիայում հանձնել են պատերազմի պատճառով չեղարկված՝ Կաննի առաջին կինոփառատոնի պարգեւները

Ֆրանսիայում հանձնել են պատերազմի պատճառով չեղարկված՝ Կաննի առաջին կինոփառատոնի պարգեւները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում հանձնել են Կաննի առաջին միջազգային կինոփառատոնի պարգեւները, որը 1939 թվականին չկայացավ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով: Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել Օռլեանում՝ 1936 թվականից մինչեւ 1939 թվականը Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեի հայրենի քաղաքում, որն առաջին կինոստուգատեսի նախաձեռնողն Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ժան Զեի անվան գլխավոր պարգեւին Է արժանացել ամերիկացի կինոռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Պարոն Սմիթը մեկնում Է Վաշինգտոն» (Mr. Smith Goes to Washington) ֆիլմը: Ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը (1908 – 1997), որն այդ կինոժապավենում մարմնավորել Է գլխավոր հերոսին, ճանաչվել Է լավագույն դերասան: Այդ կոչումը նա բաժանել Է ֆրանսիացի դերասան Հարրի Բորի հետ, որը խաղացել Է «Մարդը Նիգերից»(L՚homme du Niger) ֆիլմում: Կինոփառատոնի ժյուրիի մրցանակով Է նշվել ֆրանսիացի ռեժիսոր Քրիստան Ժակի (1904 – 1994) «Հրեշտակների դժոխքը» (L՚Enfer des anges): «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող Է ճանաչվել ամերիկացի ռեժիսոր եւ գրող Գարսոն Կանինը (1912 – 1999) «Միայնակ մայրը» (Bachelor Mother) կինոնկարի համար: Ժյուրին լավագույն դերասանուհի Է ճանաչել ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մարինա Լադինինային (1908 – 2003) Իվան Պիրեւի «Տրակտորիստները» գեղարվեստական երաժշտական ֆիլմում նրա խաղացած դերի համար:

Ժյուրիի հատուկ մրցանակով Է նշվել ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի (1898 – 1948) «Ալեքսանդր Նեւսկի» կինոժապավենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]