Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազին

Սեյրան Օհանյանի պաշտպանը ևս բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող 
դատախազին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նոյեմբերի 19-ին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախորդ դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն էր ներկայացրել: Քոչարյանի մյուս պաշտպանները ևս միացել էին միջնորդությանը:

Մեղադրող կողմը, մինչ իրենց առարկությունները ներկայացնելը, դատարանից խնդրեց, որպեսզի առաջին հերթին տուժողի ներկայացուցիչները դիրքորոշում հայտնեն բացարկի միջնորդության վերաբերյալ:

Սակայն Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ ինքը նույնպես ցանկանում է դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացնել՝ նշելով, որ դատախազ Պետրոսյանը թույլ է տվել պաշտպանական կողմի իրավունքի խախտումներ:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]